Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ

Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան 
վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչին։

«Իսրայելական հակառակորդը հինգշաբթի օրը՝ ժամը մոտավորապես 22։05-ին, օդային հարված է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտ», - հայտնել են Սիրիայի զինված ուժերում։

Գրոհի հետևանքով վիրավորվել է 8 զինվոր և պատճառվել է նյութական վնաս։

Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, ավիահարվածների է ենթարկվել շիաների «Հեզբոլլահ» կազմավորման զինյալների ռազմակայանը, որը գտնվում է Դամասկոսի միջազգային օդանավակայանից հարավ-արևմուտք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]